
Ժնևի նահանգային խորհրդարան. Ճանաչել Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը
Հոկտեմբերի 14-ին Շվեյցարիայի Ժնև կանտոնի և Հանրապետության Մեծ խորհուրդը (Ժնև նահանգային խորհրդարան; Le Grand Conseil de la République et Canton de Genève,) քննարկել և ընդունել է «Հայաստանի գոյատևման համար» (Pour la survie de l’Arménie) Շվեյցարական սոցիալիստական կուսակցության (Parti socialiste suisse) և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (Parti démocrate-chrétien) մի շարք անդամների կողմից համատեղ նախաձեռնած բանաձևը։
Բանաձևով մասնավորապես կոչ է արվում Դաշնային ժողովին (Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին).
▪ դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիան,
▪ ձեռնարկել միջոցներ, որպեսզի Ադրբեջանի գործողությունները չֆինանսավորվեն Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից,
▪ ճանաչել Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը,
▪ անել հնարավորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։