ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը.Պետդեպ
«Եթե որևէ երկիր ցանկանում է համագործակցել մեզ հետ Հայաստանի և Ադրբեջանի հարցում և օգնել մեզ հասնել խաղաղ կարգավորման, մենք, անշուշտ, կողջունենք դա»,- հոկտեմբերի 14-ին կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը` ի պատասխան այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է Արևմուտքի միջնորդությամբ վտանգել Երևանի և Բաքվի միջև գործընթացը։ Նրա խոսքերը մեջբերված են Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում։
«Բայց մենք չենք տեսել ռուսական կողմի ջանքերը, որոնց մասին դուք կարող եք խոսել», - ավելացրել է նա:
Երեքշաբթի օրը ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելությանն, ասել էր. «Մենք, ցավոք, սա դիտարկում ենք Եվրամիության հերթական փորձը՝ որևէ կերպ միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, ճնշում գործադրելու մեր երկրի միջնորդական ջանքերի վրա»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ
- Ռուս խաղաղապահներին այլընտրանք չենք տեսնում, բայց դա չի նշանակում՝ Արևմուտքին դեմ ենք. Բաբայան
- Վլադիմիր Պուտինը Մակրոնի հայտարարությունն անթույլատրելի է համարել
- Այսօր Երևան է ժամանում ԵՄ դիտորդների խումբը
- Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնին
- Մակրոն. Վերջին ամիսներին Մոսկվան սրել է լարվածությունը հօգուտ Ադրբեջանի
- «Ժողովուրդ». Հայաստանը պետք է պահանջի՝ ԵՄ առաքելությունը տեղակայվի այն տարածքներում, որը եղել է մինչև 2021-ի մայիսի 12-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան