Welt. Ավտոմեքենաների համաշխարհային արտադրությունը մինչև 2025 թվականըն չի վերականգնվի
Ավտոմեքենաների համաշխարհային արտադրությունը մինչև 2025 թվականը չի հասնի իր գագաթնակետին՝ 2017 թվականին, հայտնում է Welt am Sonntag-ը՝ վկայակոչելով Boston Consulting Group (BCG) կանխատեսման տվյալները։ Վերոհիշյալ տարում աշխարհում մեկ տարվա ընթացքում արտադրվել է 95 միլիոն ավտոմեքենա։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
BCG-ի փորձագետներն ակնկալում են, որ 2022 թվականին աշխարհում կարտադրվի ընդամենը 79 միլիոն ավտոմեքենա, իսկ 2023 թվականին դրանց արտադրության ծավալը կաճի մինչև 83 միլիոն, ակնկալվում է, որ 2025 թվականին մեքենաների արտադրությունը կաճի մինչև 88 միլիոնի։
Ըստ BCG-ի՝ նոր մեքենաների պահանջարկի անկւմը, որն առաջացել է կիսահաղորդչային ճգնաժամի պատճառով, կհաղթահարվի 2024 թվականի սկզբին։ Երրորդ եռամսյակի արդյունքներով այս ցուցանիշը նվազել է մինչեւ 2,5 մլն ավտոմեքենա։ Առաջին կիսամյակում համաշխարհային շուկայում ավտոմեքենաների պակասը գնահատվել է 3,5 մլն միավոր
Հարակից հրապարակումներ`
- Ըստ կանխատեսումների՝ Ռուսաստանում ավտոմեքենաների վաճառքը կարող է նվազել 50%-ով
- Ինչու՞ են ԱՄՆ-ում մարդիկ իրենց ավտոմեքենաների բեռնախցիկները բաց թողնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին