Թուրքիայում հանքահորում պայթյունի հետևանքով 14 հանքափոր է զոհվել
Թուրքիայի Բարթին նահանգի հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 14 մարդ զոհվել է, ևս 20-ը վիրավորվել։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին իր Twitter-ում գրել է երկրի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Կոջան։
A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ գետնի տակ՝ 300 մետր խորության վրա, պայթյունի վայրում 115 աշխատակից է եղել, նրանցից մի քանիսը տարհանվել են։
Նահանգապետ Բարթին Նուրթաջ Արսլանի խոսքով՝ հանքում տեղի ունեցած միջադեպից հետո արգելափակված է 37 հանքափոր։
Պայթյունի վայր են մեկնել Թուրքիայի ներքին գործերի և էներգետիկայի նախարարության ղեկավարներ Սուլեյման Սոյլուն և Ֆաթիհ Դոնմեզը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում 2000 հանքափորներ ստորգետնյա բողոքի ակցիա են սկսել
- Չինաստանում հանքի փլուզման հետևանքով 19 հանքափոր է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան