
Երևանն առաջարկել է Բաքվին հոկտեմբերի 31-ին Բրյուսելում անցկացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստ
Երևանն առաջարկել է Բաքվին սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստն անցկացնել Բրյուսելում այս ամսվա վերջ։
«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստին անցկացնել հոկտեմբերի 31-ին՝ Բրյուսելում»,- Թվիթերում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նմանատիպ ադրբեջանական՝ հանձնաժողովը՝ Շահին Մուստաֆաևը։