Ղրիմի կամրջի պայթյունի մեջ կասկածվող հայկական ընկերության «գրասենյակում» ապրում են ռուս զբոսաշրջիկները
Հայաստանի Ալավերդի քաղաքի բնակարաներից մեկում, որտեղ գրանցված է Ղրիմի կամրջի ահաբեկչության մասին հայտարարության մեջ հայտնված հայկական «GU AR GROUP» ընկերությունը, ներկայում զբոսաշրջիկներ են ապրում»,-«ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է ընկերության միակ բաժնետեր Գուրգեն Շլեպչյանի ազգականը։
«ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը ժամանել է Ալավերդի՝ այցելելու «GU AR GROUP» ընկերության գրասենյակ, որը գտնվում է բնակելի շենքում։
«Այս բնակարանը վարձով է տրվում զբոսաշրջիկներին»,-ասել է լրատվական գործակալության աղբյուրը։
Ընկերության սեփականատիրոջ հարազատի բնակարանը նույն բազմաբնակարան շենքում է։
Հարևանները «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են նաև, որ նշված բնակարանում, ըստ ամենայնի, ապրում են «ռուս տղաներ»։
Ռուսաստանի ԱԴԾ-ն չորեքշաբթի հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներն ու գործակալները։ Բեռի տեղափոխմանը մասնակցել են Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ։ Հանցագործության նախապատրաստմանը մասնակցած Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ բերման են ենթարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Ղրիմի կամրջի պայթուցիկները, ամենայն հավանականությամբ, փոխադրվել են ծովով
- ՌԴ կառավարությունը նախատեսում է մինչև 2023 թ.հուլիսի 1-ը վերականգնել Ղրիմի կամուրջը
- Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունի վերաբերյալ հրապարակումների իսկությունը պարզելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել. ՀՀ ԱԱԾ
- Վրաստանը հայտնում է, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը չի հատել երկրի սահմանը
- Ղրիմի կամրջի վրա պայթեցված բեռնատարի բեռի վերաբերյալ ՊԵԿ-ը մանրամասներ է հրապարակել
- Ղրիմի կամրջին պայթած բեռնատարը եղել է նաև Հայաստանում
- Հայտնի է Ղրիմի կամրջի վրա բռնկված հրդեհի պատճառը