Լուկաշենկոն կոչ է արել նախ դադարեցնել ուկրաինական հակամարտությունը, հետո որոշել, թե ով է ճիշտ, ով՝ սխալ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ սկզբի համար արժե դադարեցնել Ուկրաինայի տարածքում ծավալվող ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է «BelTA»-ն։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ երբ հնարավոր լինի դադարեցնել հակամարտությունը, այն ժամանակ հնարավոր կլինի պարզել, թե ով է ճիշտ։
«Վերջերս ասացի, որ աշխարհն այժմ զբաղված է մի խնդրով, և նրանք պատասխան են փնտրում այն հարցի, թե ով է մեղավոր։ Լսե՛ք, հետո կպարզենք, թե ով է մեղավոր։ Ամեն օր մարդիկ են մահանում։ Եկեք դադարեցնենք պատերազմը և համաձայնության գանք»,-բելառուսական գործակալությունը մեջբերել է Լուկաշենկոյի հետ NBC-ին տված հարցազրույցը։
Լուկաշենկոյի խոսքով՝ միայն այդ ժամանակ պետք է հստակեցվի կատարվածի պատասխանատվության աստիճանը։
«Հավանաբար, դա նորմալ բանաձեւ է»,-եզրափակել է Բելառուսի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Repubblica.Ուկրաինան կարող է Իտալիայից ստանալ Spada զենիթահրթիռային համակարգեր
- Կիևում և Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
- Ուկրաինայի ՀՊԲ հաստատել է հոկտեմբերի 12-ին Վիննիցայի մարզում ինքնաթիռի կործանման փաստ
- Լուկաշենկո. Հետխորհրդային երկրները պետք է շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան