Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանականներին հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, Միշել Մատերն ու Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։
ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Շվեյցարիայի խորհրդարանականների պատվիրակության այցը Հայաստան այս շրջանում, շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար։ ԱԳ նախարարի տեղակալը հատուկ ընդգծել է հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում նրանց ունեցած ներդրումը։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ խորհրդարանական համագործակցության վերաբերյալ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Պարույր Հովհաննիսյանը շվեյցարացի խորհրդարանականներին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան