Իրանի նախագահը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև միջնորդ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է Բաքվի և Երևանի միջև միջնորդ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին, այս առաջարկը նա հնչեցրել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը» իրանական Tasnim գործակալությանը հղումով։
«Իսլամական Հանրապետությունը (Իրանը) պատրաստ է օգտագործել իր մեծ ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը լուծելու համար»,- ըստ հրապարակման՝ առաջարկել է Ռաիսին։
Ալիևն ու Ռաիսին հանդիպել են հոկտեմբերի 13-ին Աստանայում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված համաժողովի վեցերորդ գագաթնաժողովի շրջանակում։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի հետ հանդիպմանը Ռայիսին մերժել է պատմական սահմանների, Իրանի ու Հայաստանի տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն
- Իրանը հայտարարում է, որ թույլ չի տա որևէ երկրի ոտնձգություն կատարել իր ազգային անվտանգության դեմ
- Հարավային Կովկասում ցանկացած փոփոխության դեպքում, տարածաշրջանի սահմանները պետք է հարգվեն. Իրանի ԱԳՆ խոսնակ
- Իրանը միակ պետությունն է, որը խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին. Հարութ Առաքելյան
- Իրանի ԱԳ նախարարը Բայրամովին կրկին հիշեցրել է՝ Իրանը դեմ է տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխության