«Հրապարակ». Որն է Ռուբեն Վարդանյանի Մոսկվա մեկնելու նպատակը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մոտ մեկ ամիս առաջ իմացանք, որ գործարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ: Հետո Արցախի նախագահը Վարդանյանին պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու հրապարակային առաջարկ արեց, ինչին նա պատասխանեց, թե մտածում է` եթե իրեն համապատասխան լիազորություններով օժտեն, կհամաձայնի: Երեկ, սակայն, տեղեկացանք, որ այդ առաջարկը դեռևս մնում է օդում կախված: Փոխարենը տարատեսակ վարկածներ են շրջանառվում, սկսած նրանից, որ Վարդանյանը բիզնեսի հետ կապված անավարտ գործեր ունի, որոշել է ավարտին հասցնել, նոր մտնել պետական ապարատ, ինչպես նաև` դեռ երկմտում է. այդ նշանակումից ինքն ավելի շատ շահելո՞ւ է, թե՞ կորցնելու: Կան նաև այլ վարկածներ:
Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ նախօրեին Վարդանյանը մեկնել է Մոսկվա, թե որն է այցի նպատակը, մեզ պարզել չհաջողվեց: Արդյոք իսկապե՞ս իր գործերն է ավարտուն տեսքի բերում, թե՞, այնուամենայնիվ, նշանակումից առաջ ռուսական քաղաքական շրջանակների հետ կոնսուլտացիաներ պետք է անցկացվեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Իշխանությունները սովորել են ամեն ինչ ավիրել ու մարսել, բայց բուհերի միավորման հարցում կառավարությունը թեման արդեն «գցել է ոտքին»
- «Ժողովուրդ». Ինչի համար է Արցախի ներդրումների հիմնադրամից Սամվել Բաբայանին 100 մլն դրամ փոխանցվել
- «Հրապարակ». Հայաստանյան պաշտոնյաները փափուկ բարձ են դրել Արցախի հյուրերի գլխի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան