Ախալքալաքում կարտոֆիլի բերքահավաքը մոտենում է ավարտին, բերքատվությունը ցածր է
Ջավախքի Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի բերքահավաքն ավարտման փուլում է: Մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքատվությունը միջինից ցածր է։ Ախալքալաքում միջին բերքատվությունը 25 տոննա/հա է, սակայն այս տարի մեծամասնությունը ստանում է միջինը 15-17 տոննա/հա։ Կարտոֆիլի գինն այսօր հասել է 1,30 լարիի, սակայն թանկացած ինքնարժեքի դեպքում անգամ այս գինը կարտոֆիլագործին չի գոհացնում։
Jnews-ը գրում է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերները կարտոֆիլի բերքահավաքը այս տարի ավելի շուտ են սկսել՝ վախենալով, որ եղանակային պայմանները կխանգարեն, ինչպես դա եղավ անցյալ տարի։ Սակայն բավականին քիչ բերքի պատճառով բերքահավաքն ավարտում են նախատեսվածից շուտ։
Ֆերմերները գոհ չեն ոչ բերքից, ոչ գնից: Ցածր բերքատվությանը նպաստել են վատ եղանակային պայմանները՝ ցրտահարումը ցանքսի ժամանակ, չոր եղանակը և ամռան կարկուտը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները