ԱՄՆ դպրոցներում 582 %-ով աճել է այն երեխաների թիվը, որոնք իրեն որևէ սեռի ներկայացուցիչ չեն համարում
ԱՄՆ Մերիլենդ նահանգի դպրոցներում անցկացվել է հետազոտություն, որի արդյունքները ցույց են տվել, որ 582%-ով աճել է այն աշակերտների թիվը, ովքեր իրենց ոչ տղա են համարում, ոչ էլ աղջիկ: Headline USA-ի ներկայացրած ուսումնասիրությունների արդյունքներին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենի պաշտոնակատար Էլիզիա Էբերհարթ-Բլիսը սոցիալական ցանցերում կիսվել է ուսումնական հաստատությունում հավաքագրված վիճակագրությամբ։ Եթե սովորողը գենդերային ինքնության հետ կապված հարցերի շուրջ կապ է հաստատել խորհրդատուների հետ, նրան խնդրել են լրացնել հարցաթերթիկ, որի հիման վրա կատարվել է ուսումնասիրությունը:
Արդյունքները ցույց են տվել, որ 2019-2020 ուսումնական տարում 35 աշակերտ է հայտնել, որ իրեն ոչ տղա է համարում, ոչ էլ աղջիկ, որոնցից 4-ը՝ տարրական, 19-ը՝ միջին և 12-ը՝ ավագ դպրոցում։
2020-2021 թվականներին առանց սեռի աշակերտների թիվն ավելացել է՝ հասնելով 239-ի՝ 18 տարրական դպրոցում, 129՝ միջին և 92 ավագ դպրոցում։
Համաձայն կանոնների՝ դպրոցի տնօրինությունը պարտավոր է աշակերտի սեռի մասին ցանկացած տեղեկություն ծնողներից գաղտնի պահել։ Եթե աշակերտը թույլ տա, դպրոցը կարող է ասել իր մայրիկին և հայրիկին.
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ տարեցտարի աճում է այն երեխաների թիվը, ովքեր չեն կարողանում որոշել իրենց սեռը:Հատկանշական է, որ նրանք այդ հարցն իրենց տալիս են վաղ տարիքում՝ միջնակարգ և տարրական դպրոցում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա