Բելառուսի ՊՆ-ն հայտնել է Ռուսաստանի Դաշնության զինվորականների առաջին էշելոնների ժամանման մասին
Ռուս զինվորականների առաջին էշելոնները ժամանել են Բելառուս: «Ինտերֆաքսը» գրում է, որ այդ մասին շաբաթ օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Բելառուսի Հանրապետություն են ժամանել ռուս զինծառայողների առաջին էշելոնները, որոնք մաս են կազմում համատեղ ռազմական ուժրի տարածաշրջանային խմբավորմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ռազմական գերատեսչությունից հայտնել են. «Հիշեցնենք, որ զորքերի տարածաշրջանային խմբավորում ստեղծելու մասին որոշումն ընդունվել և իրականացվում է բացառապես Միութենական պետության պետական սահմանի պաշտպանության և Բելառուսի տարածքի պաշտպանունակության ամրապնդման նպատակից ելնելով։ Այս որոշումը թելադրված էր մեզ հետ սահմանամերձ շրջաններում շարունակվող ակտիվությամբ»։
Ինչպես հաղորդվել է, հոկտեմբերի 10-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է միավորված տարածաշրջանային զորքերի տեղակայման շուրջ՝ «Միութենական պետության արևմտյան սահմանների սրման հետ կապված»։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հանրապետությունում կանցկացվեն զորահավաքներ
- Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավարն հայտնել է, որ Արևմուտքը քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ-ը փլուզելու համար
- Բելառուսը կշարունակի ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները