Հոկտեմբերի 17-ին ԵՄ ԱԳ նախարարները կհաստատեն Կիևին 500 մլն եվրոյի ռազմական օգնության վեցերորդ մասը
Սպասվում է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը երկուշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, Լյուքսեմբուրգում կհաստատի Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային տրամադրվելիք ռազմական օգնության վեցերորդ մասնաբաժինը՝ 500 միլիոն եվրոյի չափով: «Ինտերֆաքս»-ը գրել է, որ Բրյուսելում լրագրողներին այդ մասին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։
«Խաղաղության եվրոպական հիմնադրամի վեցերորդ փաթեթը կկազմի 500 միլիոն եվրո: Այս փաթեթի հետ միասին Ուկրաինային մեր օգնությունն ընդհանուր առմամբ կկազմի 3,1 միլիարդ եվրո: Ինչպես նախորդ տրանշներում, այս դեպքում էլ զենքի մատակարարումները կտրամադրվեն անդամ երկրների կողմից: Հաշվի կառնվեն նաև ուկրաինացիների արտահայտած կարիքները»,-ուրբաթ ասել է լրատվամիջոցների զրուցակիցը՝ նրանց ներկայացնելով ԱԳ նախարարների մակարդակով առաջիկայում կայանալիք ԵՄ խորհրդի օրակարգը։
Ինչպես նախորդ դեպքերում, այս միջոցները կծառայեն որպես փոխհատուցում առաքված զենքի համար, սակայն կա մի նոր ասպեկտ՝ այս տրանշը կփակի նաև նախկինում մատակարարված զենքի վերանորոգման և պահպանման ծախսերը։ պաշտոնյան հայտնել է, որ օգնության հարցում ԵՄ-ն հիմնվում է այն կարիքների վրա, որոնք ներկայացրել են ուկրաինացիները:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի ՀՊԲ հաստատել է հոկտեմբերի 12-ին Վիննիցայի մարզում ինքնաթիռի կործանման փաստ
- ԱՄՆ-ը Կիևին արդեն տրամադրել է 16,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն
- ՄԱԿ․ Ուկրաինային հրթիռային հարվածներ հասցնելն անընդունելի էսկալացիա է
- Կիևը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին կոչ է արել մեծացնել օգնությունը ուկրաինական բանակին հեռահար հրետանու միջոցով
- Ուկրաինան 1,5 միլիարդ դոլարի դրամաշնորհային օգնություն է ստացել ԱՄՆ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա