«Ժողովուրդ». Փաշինյանը կրկին մոռացել է իր խոսքերը ու մանիպուլացրել հասարակությանը՝ ստելով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Չնայած յուրաքանչյուր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապում է քննադատել նախկիններին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին, սակայն նախկինում այլ ուշագրավ հայտարարություններ նույնպես եղել են։ Օրինակ՝ 2020 թվականի հունվարին Կապանում վարչապետն իր ասուլիսում անդրադառնում է Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությանը, ուշագրավ գնահատականներ է տալիս:
Նա հիշատակում է Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունն ու ասում, որ կարող է վերադառնալ դրան. եթե Արցախի ժողովուրդը որոշի՝ սա է ընդունելի տարբերակը, ճիշտ բովանդակությունը, ինքը երաշխավորում է, որ նույն պահին դա կհայտնվի բանակցային սեղանին, ոչ մի պրոբլեմ չենք ունենա։ Այսինքն՝ երկու տարի առաջ նա կողմ էր վերադառնալ Սարգսյանի բանակցային ժառանգությանը, սակայն ԱԺ ամբիոնից քննադատում էր Մադրիդյան սկզբունքները, ասում, թե Սերժ Սարգսյանը կապիտուլյացիայի փաստաթուղթ է թողել սեղանին և հեռացել։ Ստացվում է՝ նա կրկին մոռացել է իր խոսքերը ու մանիպուլացրել հասարակությանը՝ ստելով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանը ժամանակ է ձգում
- «Փաստ». Վենետիկի հանձնաժողովը դատապարտել և ոչ ժողովրդավարական քայլ է համարել ՀՀ իշխանությունների ԿԸՀ-ի և ԲԴԽ-ի կուսակցականացման վարքագիծը
- «Ժողովուրդ». Մի քանի օր շարունակ Փաշինյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել Արցախի պատվիրակության ներկայացուցիչներին
- «Հրապարակ». Որն է Ռուբեն Վարդանյանի Մոսկվա մեկնելու նպատակը
- «Փաստ». Իշխանությունները սովորել են ամեն ինչ ավիրել ու մարսել, բայց բուհերի միավորման հարցում կառավարությունը թեման արդեն «գցել է ոտքին»
- «Ժողովուրդ». Ինչի համար է Արցախի ներդրումների հիմնադրամից Սամվել Բաբայանին 100 մլն դրամ փոխանցվել
- «Հրապարակ». Հայաստանյան պաշտոնյաները փափուկ բարձ են դրել Արցախի հյուրերի գլխի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա