Լեհաստանում 53-ամյա տղամարդը հարևաններից գողացել է 1630 կտոր կանացի ներքնազգեստ՝ 380.000 ռուբլի արժողությամբ
Լեհաստանում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որտ մի քանի ամսում 1630 կտոր կանացի ներքնազգեստ է գողացել: «Գազետա ռու»-ն գրել է, որ այդ մասին հայտնել է տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ 53-ամյա տղամարդը մի քանի ամիս գիշերով կանացի ներքնազգեստ է գողացել։ Նա շրջել է թաղամասով և պատշգամբներից ու այգիների պարաններից հանել է չոր սպիտակեղենները։ Ընդհանուր առմամբ նրան հաջողվել է գողանալ 1630 կտոր ներքնազգեստ։ Վնասի չափը կազմել է մոտ 380 հազար ռուբլի։
Տարածքի բնակիչները, որոնց վարտիքները բացակայում էր, հետզհետե սկսել են կապ հաստատել տեղի ոստիկանության հետ։ Իրավապահներին հաջողվել է գտնել ավելի շատ զոհերի, որոնց օգնությամբ հաջողվել է բացահայտել կասկածյալի ինքնությունը։
Տղամարդու բնակարանը խուզարկվել է. Ոստիկանները հայտնաբերել են ներքնաշորերով լցված մի քանի պայուսակներ։ Բացի այդ, տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել։
Կասկածյալը բերման է ենթարկվել։ Նրան սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
- 31-ամյա տղամարդը փորձել է օտարերկրացի մի կնոջ պայուսակից բջջային հեռախոս գողանալ
- Եվրոպայում թանկացել են ներքնազգեստի գները
- Հազար և ավելի դոլարները, որ ծախսում են ֆեյքեր պահելու համար, մեզնից գողանալու հաշվին է. Արթուր Վանեցյան
- Լոնդոնի փողոցներում ներքնազգեստի փոխարեն դիմակ հագած մերկ տղամարդ է քայլել