Մասկն ասել է, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են կես ժամում ոչնչացնել միմյանց
SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Ռուսաստանն իր միջուկային զենքով կարող է ամբողջությամբ ոչնչացնել ԱՄՆ-ն ու Եվրոպան, և հակառակը։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
«Ռուսաստանը հնարավորություն ունի 30 րոպեից պակաս ժամանակում միջուկային հրթիռներով ամբողջությամբ ոչնչացնելու ԱՄՆ-ն և Եվրոպան, և հակառակը»,-գրել է միլիարդատերը Twitter-ի իր էջում։
Tesla-ի հիմնադիրի նույն թվիթի տակ ոմն Ալեքսանդր Տորվիլը (Alexandre J. Tourville)՝ գործարար Կանադայից, թեղել է րառում։ Տղամարդը Twitter-ում հաղորդագրություն է թողել «ՆԱՏՕ-ն երկուշաբթի օրը միջուկային վարժանքներ կսկսի B-52 ռմբակոծիչներով» վերնագրով «Ռոյթերս»-ի հոդվածը՝ ասելով, որ «իրավիճակը սրվում է դեպի միջուկային Արմագեդոն»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը հույս ունի վերականգնել միջուկային ծրագիրը, սակայն մտահոգված է Իրանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակով
- Պուտին. Միջոցներ մշակել ԱՊՀ տարածքում հակամարտությունների կարգավորման համար
- ՆԱՏՕ-ն նախազգուշացնում է Ռուսաստանին «լուրջ հետևանքների» մասին, եթե միջուկային զենք օգտագործվի
- Կրեմլը պատասխանել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման մասին հարցին