Repubblica.Ուկրաինան կարող է Իտալիայից ստանալ Spada զենիթահրթիռային համակարգեր
Իտալիայի իշխանությունները կարող են հավանություն տալ Ուկրաինային միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգերի մատակարարմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով La Repubblica թերթին։
Ըստ պարբերականի՝ համապատասխան հայտարարությունն արվել է հոկտեմբերի 12-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ Իտալիայի ռազմաօդային ուժերի Ռիվոլտո բազայում սկսվել է հակաօդային պաշտպանության համակարգի վիճակի ստուգումը։ Ըստ La Republica-ի՝ Spada-ները շահագործումից հանվել են Իտալիայում մի քանի ամիս առաջ, իսկ համալիրների մատակարարման որոշումը կկայացնի Իտալիայի նոր կառավարությունը՝ Իտալիայի եղբայրներ կուսակցության առաջնորդ Ջորջ Մելոնիի գլխավորությամբ։
Իտալական ԶԼՄ-ները չեն բացառում նաև, որ Իտալիան ու Իսպանիան կարող են Ուկրաինային մատակարարել «Aspide» փոքր հեռահարության զենիթային կառավարվող հրթիռներ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը Կիևին արդեն տրամադրել է 16,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն
- WP. Բայդենը Զելենսկուն կոչ է արել դադարեցնել բողոքել ԱՄՆ-ի անբավարար օգնությունից
- Բայդենը ստորագրել է օրինագիծը, որը ներառում է 12,4 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն Ուկրաինային
- Կիևը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին կոչ է արել մեծացնել օգնությունը ուկրաինական բանակին հեռահար հրետանու միջոցով
- ԱՄՆ-ն այս շաբաթ կարող է հայտարարել Կիևին 600 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին