Daily Mail. Ուկրաինացի փախստականները Բրիտանիայում զանգվածաբար զրկվել են ապաստանից
Մեծ Բրիտանիայում մարտին մեկնարկած «Տներ Ուկրաինայի համար» սոցիալական ծրագիրը աստիճանաբար դադարում է գործել, ինչի պատճառով ուկրաինացի փախստականները մնում են առանց տանիքի։ Daily Mail-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Այս ծրագրի շրջանակներում Մեծ Բրիտանիայի քաղաքացիներն Ուկրաինայից իրենց տներում ընդունում են փախստականներին, դրա դիմաց կառավարությունից ստանում են գումար՝ 350 ֆունտի չափով:
Տեղական ինքնակառավարման ասոցիացիան (LGA) հայտնել է, որ վերջերս իրենց են դիմել տներից զրկված ավելի ու ավելի շատ ուկրաինացիներ: Կառավարությունն ասել է, որ ակնկալում է ընդլայնել ծրագրերը՝ ավելի շատ մարդկանց տեղավորելու համար: Ներկայումս Ուկրաինայի գրեթե 2000 քաղաքացի մնացել է անօթևան, մինչդեռ ռուսական հատուկ գործողության սկզբից թագավորություն է ժամանել մոտ 97 հազար փախստական։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ փետրվարի 24-ից օգոստոսի 30-ը Ուկրաինայից ավելի քան 7 միլիոն փախստական է տեղափոխվել Եվրոպա։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի փախստականներին հրահանգել են լքել Լեհաստանի համալսարանական հանրակացարանները
- Լեհաստանի իշխանությունները չեղյալ կհայտարարեն ուկրաինացի փախստականների նպաստները
- Հոլանդացիները սկսել են իրենց տներից վտարել ուկրաինացի փախստականներին
- Աշխարհում փախստականների և ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 100 միլիոնը. ՄԱԿ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին