Ռահմոնը Պուտինին խնդրել է Կենտրոնական Ասիային չվերաբերվել այնպես, ինչպես նախկին ԽՍՀՄ-ում էր
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Կենտրոնական Ասիայի երկրներին չվերաբերել նախկին ԽՍՀՄ-ի նման։ informburo.kz պորտալի տարածած լուրը ներկայացրել է «Գազետա ռու»-ն։
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովում Ռահմոնը, դիմելով Ռուսաստանի ղեկավարին, ասել է, որ իր երկիրը հարգում է իր գլխավոր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության շահերը և կցանկանար, որ իրեն էլ հարգեն։
Ռահմոնն իր ելույթի ժամանակ նաև նշել է, որ ականատես է եղել Խորհրդային Միության փլուզմանը։
«Ինչպես հիմա, մենք այն ժամանակ էլ ականատես եղանք այն բանի, որ ուշադրություն չկար փոքր հանրապետությունների, փոքր ժողովուրդների նկատմամբ։ Ավանդույթներն ու սովորույթները հաշվի չէին առնվում։ Չէին աջակցում զարգացմանը»,-ասել է Տաջիկստանի ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա