Ռոբերտ Սիմոնյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն
Երևանում ընթանում է Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, այսօր մրցապայքարի երկրորդ օրն է: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ պատանիների 53 կգ քաշային կարգում Ռոբերտ Սիմոնյանը դարձել է աշխարհի չեմպիոն:
Ռոբերտ Սիմոնյանն իր հաղթանակը նվիրել է հայրենիքը պաշտպանելիս զոհված տղաների հիշատակին. «Հաղթանակս նվիրում եմ պատերազմում զոհված տղաներին»:
Առաջնությանը մասնակցելու համար Երևան էին ժամանել մարզիկներ ԱՄՆից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Լատվիայից, Կիպրոսից, Կորեայից, Հունաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Սերբիայից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Բելոռուսից և Ֆրանսիայից: Վերջին երեք երկրների մարզիկները հանդես են գալիս չեզոք մարզիկների կարգավիճակով՝ FIAS դրոշի ներքո: