Ռումինիան գրեթե 1,5 մլն դոլար է հատկացնում Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, և Հորդանանի պաշտպանության համար
Ռումինիան գրեթե 1,5 մլն դոլար կտրամադրի Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հորդանանի դիմադրողականությունն ու պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ լուրը շաբաթ օրը տարածել է երկրի ԱԳՆ-ն։
«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է Ռումինիայից մինչև 1,4 միլիոն դոլար ընդհանուր գումարով ՆԱՏՕ-ի հիմնադրամներին կամավոր նվիրատվություններ տրամադրելու մասին, որոնք նախատեսված են Ուկրաինայի, Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կայունության և պաշտպանունակության ամրապնդման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս կերպ Ռումինիայի կառավարությունը որոշել է ի աջակցություն աֆղանական ազգային բանակի ՆԱՏՕ-ի ծրագրին հատկացված գումարները, որը մնացել էր չօգտագործված, վերահղել այս երկրներին։
Ուկրաինային կհատկացվի մինչև 400 հազար դոլար, Մոլդովային՝ մինչև 600 հազար դոլար, Վրաստանին՝ մինչև 300 հազար դոլար, Հորդանանին՝ մինչև 100 հազար դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում երեխաներ են հոսանքահարվել լույսերով շատրվաններից
- Վրաստանն ու Թուրքիան քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության առաջնահերթությունները
- ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով. Ռումինիայի նախագահ
- Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ քննարկվել է տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր
- Ռումինիան կարող է դուրս գալ Եվրատեսիլից՝ իր միավորները խարդախությամբ Ուկրաինային տալու սկանդալի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան