Ռուսաստանի ԶՈւ-երում կհայտնվեն իրանական ԱԹՍ-ներ, որոնք ավելի հզոր են, քան «Geran-2»-ը. Փորձագետ
Ռուսաստանը Իրանին «Արաշ-2» նոր անօդաչու թռչող սարքեր է պատվիրել: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ ամսին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը ՝ հղում անելով իրանական աղբյուրներին։
Ռոժինի խոսքով՝ այս անօդաչուների մարտագլխիկը շատ ավելի մեծ է, քան իրանական «Գերան-2» անօդաչու թռչող սարքերինը։
«Իրանն ունի բազմաթիվ հետաքրքիր անօդաչու թռչող սարքեր՝ հետախուզական, հարվածային, կամիկաձե: Նրանցից շատերը տարբեր տարածաշրջաններում փորձարկվել են մարտական գործողությունների ժամանակ»,-ասել է Ռոժինը։
Ավելի վաղ ռազմական փորձագետ Ալեքսեյ Էքսպերտ Լեոնկովը պատմել էր, թե ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում ինչպիսի զինատեսակի փոխարեն է օգտագործում «Geran-2» անօդաչու սարքերը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոստելեկոմը ներկայացնում է նոր փաթեթ՝ «R-Max»․ մինչև 500 Մբ/վ Ինտերնետ՝ նոր սերնդի գերհզոր WiFi 6 սարքերով
- ԱՄԷ-ին ԱԹՍ-ների մատակարարման փաստը հաստատել է թուրք պաշտոնյան
- Իրանական «Գերան-2» ԱԹՍ-ները փոխո՞ւմ են ուկրաինական պատերազմի ընթացքը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան