Ավելի քան 2 հազար մարդ է ներկա գտնվել այսօր Սինձո Աբեի հուղարկավորության արարողությանը
Ավելի քան 2000 մարդ էր եկել հրաժեշտ տալու Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին՝ շաբաթ օրը նրա հայրենի Յամագուչի պրեֆեկտուրայում տեղի ունեցած հուղարկավորության արարողության ժամանակ։ Kyodo գործակալության տարածած լուրը ներկայացնում է ՏԱՍՍ-ը։
«Ամուսինս սիրում էր Յամագուչի պրեֆեկտուրան և մեծ աշխատանք էր կատարում Ճապոնիայի համար։ Դա նրա կյանքի հարուստ 67 տարին էր»,-իր ելույթում ասել է քաղաքական գործչի այրին Ակին։
Արարողությանը մասնակցել են Ճապոնիայի խորհրդարանի անդամներ, Յամագուչի պրեֆեկտուրայի և քաղաքապետարանների իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մոտ 100 օտարերկրյա հյուրեր, այդ թվում՝ ԱՄՆ-ից և Հարավային Կորեայից։ Հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգել են Աբեի հիշատակը, նրանց ցուցադրվել է նաև նրա կյանքի և քաղաքական կարիերայի մասին պատմող ֆիլմ։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի պետական բյուջեից մոտ 11,7 մլն դոլար կհատկացվի Աբեի հուղարկավորության համար
- Ճապոնիայի ոստիկանության ղեկավարը հայտարարել է Աբեի սպանության պատճառով իր հրաժարականի մասին
- Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ է իրականացվել
- Սինձո Աբեի և Պուտինի հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում մայիսի 9-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա