«Փաստ». Ինչու է կառավարությունը որոշել սուբսիդավորել այն վարկատեսակները, որոնք նախատեսված կլինեն արևային կայան տեղադրելու համար
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունը որոշել է սուբսիդավորել վարկատեսակները, որոնք նախատեսված կլինեն արևային կայան տեղադրելու համար: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «SolarՕn» ընկերության մարքետինգի ղեկավար Հայկ Հայրապետյանը՝ հավելելով, որ այսպիսով բիզնեսի համար նախատեսված արևային կայանների փոփոխություններից հետո որոշվել է ակտիվություն մտցնել տնային տնտեսությունների, անհատների համար նախատեսված արևային կայանների հայկական շուկայում: Դրա համար կառավարությունը սուբսիդավորում է վերոնշյալ վարկատեսակը, որը նախատեսված է էներգախնայող վերանորոգում իրականացնելու համար:
Հայրապետյանը նաև մանրամասնեց, որ 14 տոկոսանոց վարկը սուբսիդավորվում է հետևյալ կերպ. «Երևանում փաստացի տոկոսադրույքը կկազմի 5 տոկոս, այսինքն՝ 9 տոկոսը սուբսիդավորվում է, այլ քաղաքներում՝ 3, գյուղական բնակավայրերում՝ 2, բարձրլեռնային ու սահմանամերձ համայնքներում՝ 0 տոկոս: Այսինքն՝ այս դեպքում տոկոսադրույքը ամբողջությամբ է սուբսիդավորվում»: Ստացվում է, որ մարդիկ կարող են տարեկան 0-5 տոկոս փաստացի տոկոսադրույքով վարկ ստանալ արևային կայան տեղադրելու համար:
Մեր ունեցած տեղեկություններով, այս վարկատեսակն արդեն իսկ բավականին մեծ աշխուժություն է մտցրել շուկայում, հատկապես սովորական բնակիչների համար, ովքեր ցանկանում են ունենալ այլընտրանքային էներգիա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի համար հարմարավետ պայմաններ են ստեղծում
- «Հրապարակ». Վայոց Ձորի մարզխորհրդի նիստին, որի ժամանակ քննարկվել է տուժած համայնքների հարցը, ներկա չի եղել Ջերմուկի համայնքապետը
- «Ժողովուրդ». Փաշինյանը կրկին մոռացել է իր խոսքերը ու մանիպուլացրել հասարակությանը՝ ստելով
- «Հրապարակ». Փաշինյանը ժամանակ է ձգում
- «Փաստ». Վենետիկի հանձնաժողովը դատապարտել և ոչ ժողովրդավարական քայլ է համարել ՀՀ իշխանությունների ԿԸՀ-ի և ԲԴԽ-ի կուսակցականացման վարքագիծը
- «Ժողովուրդ». Մի քանի օր շարունակ Փաշինյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել Արցախի պատվիրակության ներկայացուցիչներին
- «Հրապարակ». Որն է Ռուբեն Վարդանյանի Մոսկվա մեկնելու նպատակը
- «Փաստ». Իշխանությունները սովորել են ամեն ինչ ավիրել ու մարսել, բայց բուհերի միավորման հարցում կառավարությունը թեման արդեն «գցել է ոտքին»
- «Ժողովուրդ». Ինչի համար է Արցախի ներդրումների հիմնադրամից Սամվել Բաբայանին 100 մլն դրամ փոխանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա