Ֆրանսիայի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Թուրքիային ածխահանքում տեղի ունեցած վթարի կապակցությամբ
Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան ցավակցություն է հայտնել Թուրքիայի իշխանություններին և ժողովրդին՝ Բարտին նահանգի ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով տասնյակ մարդկանց մահվան կապակցությամբ։ Նրա հայտարարությանն անդրադարձել է ՏԱՍՍ-ը:
«Իմ խորին ցավակցությունները թուրք ժողովրդին՝ Բարթինի հանքավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ»,-շաբաթ օրը գրել է Քոլոննան իր Twitter-ում։ Նա աջակցության խոսքեր է հղել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին։
«Իմ մտքերը նույնպես զոհվածների ընտանիքների հետ են»,-ասել է նա։
Բարտին նահանգի վարչակազմի տվյալներով՝ ածխահանքում պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան 300 մ խորության վրա։ Վթարի վայր են մեկնել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը՝ փրկարարական աշխատանքների ընթացքը հետևելու համար։Օրվա ընթացքում այնտեղ է եղել նաև Էրդողանը: Սոյլուն տեղեկացրել է, որ զոհերի թիվը հասել է 40-ի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին