Կառավարությունից իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունը. Թաթոյանը
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Առաջին անգամ խոսել եմ այն մասին, որ իրականում կառավարությունից իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել պատերազմից անմիջապես հետո մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունը, այդ թվում՝ տեղակայած ցուցանակներն ու ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը, նրանց արարքները կամ առաջարկվող այլընտրանքն էր` աշխատել միայն գրավոր ու ոչինչ չհրապարակել:
Պատճառ էր նշվում, թե իբր դա կապ չունի մարդու իրավունքների հետ, և հետո իմ հայտարարությունները իշխանությունների նկատմամբ առաջացնում են քաղաքացիների դժգոհությունը և այդ տվյալները օգտագործում է ընդդիմությունը։ «Պատիժն» էլ մեր աշխատակազմի ավտոմեքենաների մոտ 90% հարկադրաբար վերցնելու նախաձեռնությունն էր, որպեսզի չկարողանանք գնալ սահմանային բնակավայրեր:
Բնականաբար, իմ պատասխանը բացասական էր․․․ Դրանից հետո ստիպված հրավիրեցի մամուլի ասուլիս և դիմեցի հանրության աջակցությանը (ասուլիսը նվիրված էր նաև ֆինանսական անկախությունից զրկելու Կառավարության նախաձեռնությանը):
Հայաստանի քաղաքական իշխանության ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյաների շատ անպատասխանատու հայտարարություններ ու քայլեր Հայաստանի և Արցախի անվտանգության գլխավոր սպառնալիքներից են»։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյան. Հայերի նկատմամբ հանցանքների համար անպատժելիությունը հովանավորում են Ադրբեջանի իշխանությունները
- Փաստորեն, ցինիկությունն այսպես էլ է լինում. Թաթոյան
- Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան. Թաթոյան
- Թաթոյան. Բարեփոխելու փոխարեն իշխանությունը Ոստիկանությանը ծառայեցնում է իր քաղաքական շահերին
- Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը. Թաթոյան
- Հայաստանում ձևավորված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա.Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում