«Արծաթե գոտի» միջազգային մրցաշարին Հայաստանը կներկայացնի 11 բռնցքամարտիկ
Սլովենիայում կայանալիք «Արծաթե գոտի» անվանումը կրող բռնցքամարտի անդրանիկ միջազգային մրցաշարին Հայաստանը կներկայանա 11 մարզիկով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«51 կգ քաշային կարգում հանդես կգա Բարեղամ Հարությոնյանը, 54 -ում Ջանիկ Սահակյանը, 57-ում Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը: 60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանն է, 63,5-ում Նարեկ Հովհաննիսյանը: 67 կգ քաշային կարգում ելույթ կունենա Գուրգեն Մադոյանը, 71-ում Նարեկ Զախարյանը, 80-ում Համբարձում Հակոբյանը: 86 կգ քաշային կարգում ելույթ կունենա Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը, 92-ում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, իսկ գերծանր քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:
Մեր ընտրանին մրցավայր կմեկնի Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: IBA-ի կողմից նախաձեռնած այս մրցաշարը շատ ուժեղ կազմ է հավաքելու: Արդեն իսկ հայտավորվել է մոտ 25 երկրի ավելի քան 300 բռնցքամարտիկ»,- ասվում է հաղորդագրությունում: