Փաշինյանի իշխանություն, ՌԴ, ԵՄ՝ չարյաց երեք մեծագույնություն
«Խաղաղ պայմանագիրը ևս կապիտուլյացիա է, քանի որ այդ փաստաթղթում գոյություն չունի ոչ մի կետ, որը ՀՀ շահերից է բխում»,- LiveNews-ին տված հարցազրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը։
Նրա համոզմամբ՝ այդ փաստաթուղթը ադրբեջանական կողմի սպասարկում է։
«Ի՞նչ է ուզում Ադրբեջանը։ Նա ուզում է Արցախը, Արցախը ստացավ 44-օրյա պատերազմի «սաբոտաժի» շնորհիվ։ Այսինքն՝ Արցախի հանձնելու գործընթացը Փաշինյանը սկսել է 2018թ․-ից,երբ եկավ իշխանության։ Նա այդ «միսիայով» է եկել։ Իրենց ընկալմամբ՝ որքան արնահեղեղ պատերազմ լինի և ծանր կորուստներ կրի Հայաստանը, այդքան հեշտ նա կհամաձայանվի այդ կապիտուլյացիային»։
Ադիբեկյանի դիտարկմամբ՝ սցենարը ցայսօր շարունակվում է, քանի որ Ադրբեջանն ակնկալիքներ ունի և ուզում է ստանալ Սյունիքը։
«Նա ուզում է ստանալ «միջանցքը»։ Նա իր ամբողջ զորքերը տեղակայելու է նպաստավոր դիրքերում, որ ՀՀ-ն երբևիցե չկարողանա ոտքի կանգնել և պայքարել՝ իր գոյություն ունենալու իրավունքի համար։ Դա լինելու ՀՀ սուվերեն տարածքից»,- ասաց նա։
Անդրադառնալով այն հարցին,թե «խաղաղության պայմանագիր» կոչվածի ռուսական, եվրոպական, թե թուրք-ադրբեջանական տարբերակն է մեզ ձեռընտու, քանի որ հայկական տարբերակի մասին խոսք չի էլ կարող լինել, Ադիբեկյանն արձագանքեց․
«Ռուսական տարբերակը սպասարկում է Ռուսաստանի և ադրբեջանա-թուրքական շահերը, արևմտյանը սպասարկում է Արևմուտքի և Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Մինչև սեղանին չլինի հայկական տարբերակը և մինչև քայլող իշխանություններն ատամներով չբռնեն ու չպարտադրեն հայկական տարբերաակի իրականացումը, նշված երեք տարբերակից ոչ մեկը չի բխելու մեր շահերից։ Բոլորը ՀՀ և հայ ժողովրդի շահերի և իրավունքների հաշվին լուծելու են իրենց խնդիրները։ Հավասարազոր վտանգավոր և չարյաց մեծագույնություն են բոլոր երեք տարբերակները»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա