Իրանի հյուսիսում մեկնարկել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժությունները
Երկուշաբթի Իրանի հյուսիսում մեկնարկել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի «Հզոր Իրան» կարգախոսով եռօրյա զորավարժությունները: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Այդ զորավարժությունները կանցկացվեն Արդաբիլ և Արևելյան Ատրպատական նահանգներում, հսկողությունը կիրականացվի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի Աշուրա բազայից»,-գեներալի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։
«Հարևան երկրների համար այս զորավարժությունները խաղաղության, բարեկամության և անվտանգության ամրապնդման մտադրության հաղորդագրություն են, թշնամիների համար՝ Իրանի զինված ուժերի այլ ստորաբաժանումների հետ միասին Իրանի սահմանները պաշտպանելու վճռականության, ցանկացած սպառնալիքի դիմակայելու հաստատում է»,- ընդգծել է Փաքփուր։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանին
- Ադրբեջանն օկուպացված Բերձորում զորվարժություններ է անցկացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան