Տնտեսություն 18:29 17/10/2022 Հայաստան

Կառավարությունն ասում է՝ «Աղքատ ես, քանի որ անխելք ես». Սուրեն Պարսյան

Աղքատության հաղթահարման համաշխարհային օրվա շրջանակներում  Panorama.am-ը զուցեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

«Հայաստանում հազարավոր մարդիկ շարունակում են մնալ աղքատության մեջ, թերսնված վիճակում, պատահական չէ, որ համաշխարհային բանկի 2020 թ. զեկույցի համաձայն Հայաստանում աղքատների թիվն աճել է հասնելով 27 %-ի: Աղքատությունն ունի ստորին և վերին շեմ և վերջինիս համաձայն Հայաստանում աղքատության տոկոսը 47-48 է»,-ասաց Պարսյանը::

Տնտեսագետի խոսքով՝ ստացվում է, որ Հայաստանում ամեն երկրորդ մարդն ունի աղքատության խնդիր և այն ավելի է սրվել 2021-22թթ.-ի ընթացքում:

«Հայտնի խոսք է, որ աղքատությունը ծնում է աղքատություն: Աղքատ ընտանիքի զավակները, մեծ հավանականությամբ, ապագայում լինելու են աղքատ, քանի որ չեն ստանում բավարար սնունդ, որակյալ կրթություն, առողջապահական ծառայություններ և ակնհայտ է, որ այս ամենն ազդելու է նրանց ապագա բարեկեցության վրա: Պատահական չէ, որ Համաշխարհային բանկի գնահատականներով Հայաստանի աղքատների մեջ մեծ կշիռ ունեն նաև դպրոցահասակ երեխաները, որոնք չեն ստանում որակյալ սնունդ, կրթություն: Նրանց թիվը տատանվում է 3-ից  7-%-ի սահմաններում՝ կապված նրանից, թե ինչ տարիքային խմբում են գտնվում:

Աղքատների թիվը, ցավով պետք է արձանագրեմ, վերջին տարիներին էլ ավելի է մեծացել, քանի որ 2021-22 թթ. ընթացքում մենք ունենք աննախադեպ բարձր գնաճ: Միայն 2022 թ գնաճը կազմում է 8.6%, այն դեպքում, երբ մարդկանց եկամուտները թոշակները և նպաստները համաչափ չեն աճել: Ունենք իրավիճակ, որ մարդկանց ծախսերն ավելացել են՝ հատկապես սննդամթերքի դեպքում, երբ միայն այս տարի այն թանկացել է 12-14 %-ի շրջանակներում, իսկ մարդկանց եկամուտներն, հաստատապես կարելի է ասել, որ 12-14 %-ով չի ավելացել, հատկապես՝ նպաստառու ընտանիքներում:

Աղքատների թին ավելացել է պետական սոցիալական քաղաքականության ձախողման արդյունքում: Այս տարի մենք ունենք 13.9 % տնտեսական աճ, բայց ակնհայտ է, որ այդ աճից չի օտվել մեր հասարակության մեծ մասը: Նման իրավիճակ է նաև ամբողջ աշխարհում, բայց տարբեր երկրներ մոդելներ են մշակել՝ նվազեցնելով իրենց աղքատների թիվը: Հաճախ տեսնում ենք իրավիճակ, երբ մեր գնաճը համեմատում են այս կամ այն երկրի գնաճի հետ՝ փորձելով ցույց տալ, թե իբր մեր մոտ ավելի լավ է քան այլ երկրներում, սակայն այդ ցուցանիշը համեմատելու հետ մեկտեղ, մենք պետք է համեմատենք նաև աղքատության թիվը: Օրինակ՝ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանն ամենաբարձր աղքատության մակարդակն ունի, ինչը մտահոգիչ իավիճակ է: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը, լինելով մի ինտեգրման միավորի մեջ, գտնվում է շատ վատ և թույլ վիճակում՝ տնտեսական աճից և զարգացումից հասարակության մեծ մասը չի օգտվել:

Այս ամենի դեմն առնելու համար մենք պետք է փոխենք մեր սոցիալական քաղաքականությունը՝ այն դարձնելով մարդակենտրոն և այստեղ շատ կարևոր է, որ հարկային համակարգի բարեփոխումն իրականացնել արդյունավետ և շատ արդար ձևով: Սոցիալական արդարությունն ինքը բարոյական կատեգորիա չէ, այն ունի սոցիալական տրամաբանություն, հաշվարկներ և տնտեսական հիմնավորումներ: Եկամտահարկի համահարթեցման այս քաղաքականությունը խաթարում է այս ամբողջ տրամաբանությունը: Պետք է անցնել պրոգրեսիվ եկամտային հարկին, շահութահարկին: Սա Հայաստանի տնտեսության մեջ սոցիալական արդարության ներդրման կարևոր գործոն պետք է դառնա: Վերջապես պետությունը պետք է նվազագույն սպառողական շեմն ազատի հարկերից:  Այսինքը՝ այն մարդը, որը չի կարողանում իր նվազագույն կարիքները հոգալ, այդ մարդուց չպետք է պետությունը հարկ վերցնի:

Հարկային քաղաքականությունը պետք է միտված լինի մարդուն, ոչ թե մարդուց վերցվի այդ ամենը՝ իր նվազագույն կենսագործունեությունն նույնիսկ չապահովելու պայմաններում: Մենք ունենք մեր ներքին խնդիրները, որոնք էլ ավելի են խորացնում աղքատությունը: Ցավով պետք է արձանագրեմ, որ աղքատությունն վերջին տարիներին էլ ավելի է խորանալու, քանի որ որևէ հետևություն չի արվում և ամեն ինչ բարդվում է մարդկանց խելքի վրա: «Աղքատ ես, քանի որ անխելք ես», այս տրամաբանությամբ է փորձում կառավարությունը իր քայլերն արդարացնել:

Այն դեպքում, երբ աղքատությունն բազմաչափ է: Նրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ կրթական, սոցիալական, առողջապահական: Ընտանիքներ կան, որ ունեն բավարար եկամուտներ, բայց չունեն բավարար գիտելիքներ այդ գումարներն արդյունավետ ծախսելու համար: Ընտանիքներ կան, որ ունեն մեծ եկամուտներ, բայց այդ գոմարները ծախսում են առողջական խնդիրենրը լուծելու համար, քանի որ հիվանդ է այդ ընտանիքի անդամը, լուրջ առողջական խնդիրներ ունի: Այսինքը՝ մեքն պետք է տարանջատենք այդ ամենը և չպետք է ընկնենք ծայրահեղության մեջ՝ ամեն ինչ բարդելով մի գործոնի՝«Աղքատ ես քանի որ անխելք ես»-ի վրա: Այս տրամաբանութամբ մենք չենք կարող արմատախիլ անել աղքատության քաղցկեղը, որն արեն 30 տարի մեր հասարակության մեջ մեծ ազդեցություն է թողնում:

Աղքատ ընտանիքները նաև սովորել են նպաստներին, օգնություններին, որը դեգրադացնում է մեր հասարակությունը: Պետք է նպաստից անցել աշխատանքի: Այս մարդկանց պետք է աշխատանք տալ: Նպաստները շատ հաճախ չեն օգնում, ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում: Մենք մեծ անելիքներ ունենք և Աղքատության հաղթահարման օրվան ընդառաջ պետք է վերանայենք մեր քաղաքականությունը:

Ցավոք, հասարակության մեջ, պետական և մասնագիտական մակարդակներում քննարկումենր չկան այս ուղղությամբ, թե ինչպես գտնել աղքատության հաղթահարման բանալին: Մեզ մոտ այլ օրակարգեր են, այլ քննարկումներ և շատ սպեկուլյատիվ գործընթացներ են տեղի ունենում: Շատ հաճախ թոշակների կամ նպաստների բարձրացումն տեղի են ունենում զուտ քաղաքական տրամաբանությունից ելնելով, առանց հաշվարկի և հիմնավորման: Մենք այսպիսի քննարկումների կարիք ունենք: Անկախ նրանից, թե այն կնախաձեռնի ընդդիմությունը, թե իշախանությունը՝ մեր սոցիալական քաղաքականությունը պետք է վերանայենք ամբողջությմաբ»,-հայտարարեց Սուրեն Պարսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}