Չալաբյան. Այս աբսուրդային նախագիծը այժմ դրված է հանրային քննարկման
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.
«Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հանրային քննարկման է դրել Որոշման նախագիծ, որով նախատեսում է ընդամենը 150 000 $-ի ներդրման դիմաց ՀՀ քաղաքացիություն տրամադրել ցանկացած անձի, առանց նրա ազգային պատկանելիության հետ կապված սահմանափակման: Ակնհայտորեն, սա բաց հրավեր է մեր թշնամիներին՝ էժան գնով Հայաստանի քաղաքացիություն գնել, և ժամանակի ընթացքում օրինական ճանապարհով ստեղծել ընտրողների հոծ բանակ, որն ընդունակ է լինելու ազդել Հայաստանում իշխանության ձևավորման վրա (չեմ զարմանա, եթե այս իշխանությունը թշնամական երկրների քաղաքացիներին նույնիսկ զեղջեր տրամադրի՝ այդ գործընթացը արագացնելու համար):
Այս աբսուրդային նախագիծը այժմ դրված է հանրային քննարկման Արդարադատության նախարարության կայքում: Կոչ եմ անում ձեզ՝ չափսոսել ձեր ժամանակը, կից հղումով մտնել կայք, և վճռական Ոչ ասել այս նախագծին, միաժամանակ պահանջելով Կառավարությունից՝ հստակ սահմանափակում դնել բոլոր այն երկրների քաղաքացիերի համար, որոնք թշնամական գործողություններ են ձեռնարկում Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Կանխավ շնորհակալ եմ բոլոր շահագրգիռ արձագանքների համար»։
Հարակից հրապարակումներ`
- 150 հազար դոլարով՝ ՀՀ քաղաքացիություն
- Շուտով ընդամենը 150.000 դոլարի դիմաց թուրքերը կկարողանան դառնալ ՀՀ քաղաքացի. Իրավաբան