Անասնաբույժները Վրաստանի հայ բնակչության շրջանում ուումնասիրել են հեմոռագիկ տենդի դեպքերի բացահայտման ընթացքը
ՍԱՏՄ մասնագետները մասնակցել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպված «Դաշտային համաճարակաբանության վերապատրաստման» 11-ամսյա դասընթացին։
ՍԱՏՄ-ից մանրամասնում են, որ այն ուղղված է զոոնոզ՝ կենդանուց մարդուն անցնող, հիվանդությունների հսկողության ու կանխարգելման, համաճարակաբանական տվյալների վերլուծության, գնահատման մեթոդներին և հնարավորություններին։
Ծրագիրն անցկացվել է Հայաստանում և Վրաստանում, որի ընթացքում ՍԱՏՄ անասնաբույժ-մասնագետները Վրաստանի հայ բնակչության շրջանում ուումնասիրել են հեմոռագիկ տենդի դեպքերի բացահայտման ընթացքը, զարգացումներն ու բուժման մեթոդները, իսկ Հայաստանում՝ բժշկական հաստատությունների աշխատակիցների շրջանում Քովիդ-19-ի վերաբերյալ գիտելիքները, իրազեկման արդյունավետությունը, ինչպես նաև վերջիններիս մոտեցումները պատվաստանյութերի նկատմամբ։
Միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող այպիսի ծրագրերը ՍԱՏՄ կարողությունների զարգացման շարունակական գործընթացի մաս են, որ նպաստում են առավել արդյունավետ և հասցեական վերահսկողության իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան