Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։
ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում առաքելության անդամները ներկայացրել են մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։
Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6֊ի պրահյան հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկյանքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները։
ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է լինելու նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության կառուցմանը և սահմանային անվտանգության ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։
Կարևորելով ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ Ա. Միրզոյանը կարծիք է հայտնել, որ դրա դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն այսօր կհաստատի Վրաստանի իր առաքելությունից 400 դիտորդ Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկելու որոշումը
- ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
- ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ
- Մենք ԵՄ առաքելությունը դիտարկում ենք որպես Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ․ Զախարովա
- Ռուս փորձագետ. ԵՄ առաքելությունը կարող է փրկարար փայտիկ դառնալ Հայաստանի վարչապետի համար
- Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան