Գերմանիան զգուշացնում է էներգետիկ ճգնաժամի պատճառով հիվանդանոցների փակման մասին
Գերմանիայում էներգետիկ ճգնաժամի պատճառով շուտով հիվանդանոցները կարող են փակվել։ Այս մասին կիրակի օրը՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը RND-ին տված հարցազրույցում, փոխանցոմ է «Իզվեստիա.ռու»-ն։
Գերմանիայի առողջապահության գերատեսչության ղեկավարը նշել է, որ ռուսական էներգառեսուրսների մատակարարման խափանումների պատճառով առաջացած խնդիրները կարող են հարվածի տակ դնել բոլոր սոցիալական օբյեկտները, այդ թվում՝ հիվանդանոցները:
Լաուտերբախը մտահոգություն է հայտնել այս իրավիճակի կապակցությամբ՝ զգուշացնելով կլինիկաների մոտալուտ սնանկացման իրական վտանգի մասին։
«Եթե մենք արագ և իսկապես արմատական չարձագանքենք, հիվանդանոցները կփակվեն»,- նշել է նա։
Ըստ Լաուտերբախի, սոցիալական ոլորտի ֆինանսավորման դեֆիցիտը 2022 և 2023 թվականներին կկազմի շուրջ 15 մլրդ եվրո: Այս պայմաններում, ինչպես նշել է նախարարը, պետությունը չի կարողանա աջակցել բոլոր ձեռնարկություններին ու կազմակերպություններին, որոնք դրա կարիքն ունեն։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում