Ովքեր են 2022 թ-ի երրորդ եռամսյակի խոշոր հարկ վճարողները, ինչ փոփոխություններ են գրանցվել
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՊԵԿ կայքից, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 890 միլիարդ 480 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 192 միլիարդ 147 միլիոն դրամ։
Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 129 մլրդ 163 մլն դրամ։
Երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիան», որը այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 41 մլրդ 802,3 մլն դրամ հարկ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել է 38 մլրդ 266,4 մլն դրամի հարկ։
Երրորդ տեղում «Գրանդ Տոբակո»-ն է՝ 32 մլրդ 472, մլն դրամով, իսկ չորրորդում՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, որը պետբյուջե է վճարել 16 մլրդ 354,1 մլն դրամ հարկ։ 2021թ հունվար-սեպտեմբերին ընկերությունը 5-րդն էր։
«ՄՏՍ Հայաստան»-ն այս տարվա հունվար-սեպտեմբերին զբաղեցրել է ցանկի 5-րդ տեղը՝ պետբյուջե վճարելով 12 մլրդ 494,4 մլն դրամ։ Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը զբաղեցնում էր 7-րդ հորիզոնականը և պետբյուջ էր վճարել 13 մլրդ 39,2 մլն դրամ հարկ։
Վեցերորդ տեղում «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է՝ 12 մլրդ 441,2 մլն դրամով և արձանագրած 3,3 մլրդ դրամի աճով։ 2021թ հունվար-սեպտեմբերին ընկերությունը 10-րդն էր և պետբյուջ էր վճարել 9,1 մլրդ դրամ հարկ։
«Սի Փի Էս էներջի գրուպ»-ը 7-րդ հորիզոնականում է. ընկերությունը բյուջե է մուծել 11,8 մլրդ դրամ հարկ, իսկ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը հայտնվել է 8-րդ հորիզանականում՝ պետբյուջե վճարելով 11 մլրդ 698,4մլն դրամ հարկ։ 2021թ-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը 4-րդ հորիզոնականում էր՝ պետբյուջե 16,4 մլրդ դրամ վճարած հարկով։
«Ֆլեշ»-ը 9-րդն է՝ 11,2 մլրդ դրամով։ 2021թ երրորդ եռամսյակում ընկերությունը նույնպես ցուցակի 9-րդ հորիզոնականում էր՝ վճարելով 10,7մլրդ դրամ հարկ։
«Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը եզրափակում է տասնյակը։ Ընկերությունը բյուջե է մուծել 11 մլրդ 19,8 մլն դրամ։ Նախորդ տարվա հունվար-սեպետմբերին ընկերությունը 15-րդ հորիզոնականում էր և պետական բյուջ էր վճարել 7մլրդ 80,8 մլն դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին