Սուրեն Պապիկյանը ԵՄ դիտորդների հետ համագործակցելու և աջակցելու պատրաստակամություն է հայտնել
Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:
Պաշտպանության նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
- ԵՄ-ն այսօր կհաստատի Վրաստանի իր առաքելությունից 400 դիտորդ Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկելու որոշումը
- ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա