Գործ ունենք բամբասանքների հիման վրա նախձեռնված քրեական վարույթի հետ․ Կոչուբաևը՝ Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․
«ԱԱԾ-ն Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Կալանքի նյութերը չունեմ, առկա է միայն միջնորդությունը, բայց դա էլ բավարար է արձանագրելու, որ գործ ունենք բամբասանքների հիման վրա նախձեռնված քրեական վարույթի հետ: Թեև ֆորմալ Էրիկի պաշտպանն եմ, բայց նա պաշտպանության կարիք չունի, քանի որ իրավաբանության մեծ վարպետ է և վերջին տարիներին դիրքավորվել է որպես քրեական հետապնդման մարմինների ահ ու սարսափ: Անձամբ Էրիկը լայն ժպտում է, ռեպրեսիան տեղ չի հասել ու չի հասնելու: Նիստի ժամի մասին լրացուցիչ կհայտնեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, այս ամենն իշխանության պատասխանն է նրան. Փաստաբան
- Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան