Քաղաքական 16:19 17/10/2022 Հայաստան

Միակ բանը, որ այսօրվա ստեղծված իրավիճակում անհանգստացնում է՝ արդյունքում ընդհանրապես չմնանք մենակ. Գևորգյան

«Վերջին տասնամյակներում միջազգային կառույցներում մենք կարողացել ենք մեր պատկերացրած ազգային շահերը, հետաքրքրություններն ավելի շատ ոչ թե առաջ մղել, ինչը  բավականին դժվար էր, այլ պաշտպանել, ցույց տալ, որ մենք դրանք ունենք, տեր ենք կանգնում այդ ազգային շահերին»,-  «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» թեմայով պանելային քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը։ 

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմից հետո իրավիճակը փոխվել է։

«Այդ պատերազմը փոխեց ոչ միայն ընդհանրապես ղարաբաղյան հիմնախնդրի  հետ կապված կոնֆիգուրացիան, ըստ էության, ավելի գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների մեկնարկը տվեց։

Այդ փոփոխությունները, նկրտումները, զարգացումները տարիներ շարունակ տարբեր կենտրոններում ձևավորվում էին, հատկապես  44-օրյա պատերազմի ավարտից հետո, ըստ էության, դրանք բացահայտվեցին ու սկսեցին այսօր գալ օրակարգ»,- ասաց քաղաքական գործիչը։

Նրա կարծիքով, մենք դեռևս չենք հայտնվել կիզակետում այն պարզ պատճառով, որ, «ոնց որ ասվում է՝ հողի վրա դեռևս իրավիճակը մի քիչ ուրիշ է»։

«Խաղացողների առումով եկեք  սթափ նայել.  Արցախի Հանրապետությունում  տեղի բնակչության անվտանգությունն այսօր ապահովում են ռուս խաղաղապահները, Հայաստանում, համենայն դեպս, բոլոր առումներով՝ աշխարհաքաղաքական, տնտեսական, դեռևս որոշիչ դերակատարում ունի Ռուսաստանը, պարզապես միտումներ կան, որ այդ բալանսը, ստեղծված իրավիճակը կարող է փոխվել։

Փոխվում է՝ ոչ թե նորից կապված է մեզ հետ, այլ աշխարհում տեղի ունեցող զարգացումներով է պայմանավորված»,- ասաց Արմեն Գևորգյանը։ 

Նա նշեց, որ այսօր մեր տարածաշրջանում հիմնական զարգացումները գնում է  Ուկրաինա-ՌԴ իրավիճակով պայմանավորված և նույնն էլ, մեծ հաշվով, այսօր Եվրոպայի խորհրդում է տեղի ունենում։

«Վերջին նստաշրջանում հաջողվեց, այնուամենայնիվ, պատգամավորներին մի քիչ ավելի շահագրգռել մեր տարածաշրջանով, այն իմաստով, որ պատերազմները տարբեր չեն լինում, ունեն նույն էությանը, որոնց հետևանքով մարդիկ են մահանում, պատերազմական հանցագործություններ  են տեղի ունենում»,- նշեց ԵԽԽՎ պատվիրակության անդամը։

Նա նշեց, որ, ցավոք սրտի, վերջին տարիների զարգացումները բերում են նրան, որ պատվիրակությունների զգալի մասը Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ փորձում են մոռացության մատնել ղարաբաղյան հակամարտության խնդիրը, ու քննարկել Հայաստան-Ադրբեջան տիրույթում տեղի ունեցող զարգացումները, վերջին ագրեսիան։

Ա. Գևորգյանի խոսքով, պետք է իրավիճակը գնահատել իրատեսական։

«Մեր ստեղծված իրավիճակում աղետները կարող են լինել տարբեր, սկսած  նրանից, որ արդյոք մեր հասարակության մի զգալի մասն  աղետ է ընկալելու կամ չի գիտակցելու, որ կարող է Ղարաբաղը հայաթափվի, մարդ չապրի այնտեղ, վերջացրած նրանից, որ  Հայաստանի մի մասը կարող է հայտնվել այլ պետությունների  տնօրինման տակ։ Ինձ համար այդպիսի աղետներ ունենալու հեռանկաները շատ են։  Հնարավո՞ր է այդ ամեն ինչից խուսափել, թե ոչ։ Կարծում եմ, ամեն դեպքում քննարկել, նստել, կանխատեսել և ոչինչ չանել, դա ավելի է մոտցնելու աղետները, քան, այնուամենայնիվ, հասկանալ՝ ինչ կարելի է  անել, փորձել բոլորին համատեղել և  հնարավոր բոլոր ռեսուրսներն օգտագործել»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Ա. Գևորգյանն ընդգծեց՝ միակ բանը, որ այսօրվա ստեղծված իրավիճակում իրեն որպես անհատի անհանգստացնում է, «արդյունքում մենք ընդհանրապես չմնանք մենակ»։

«Այս պայքարում, որը տեղի է ունենալու կամ տեղի է ունենում, բոլորն իրենց շահերն են պաշտպանում, Հայաստանը, հայկական  հարցը ինչ-որ տեղ դառնում է  յուրաքանչյուրն իր շահերը սպասարկելու կամ ամեն մեկն իր ուզածին հասնելու միջոց կամ հնարավորություն։ Այս վտանգից պետք է փորձել խուսափել, նոր դաշնակիցներ, նոր ընկերներ ձեռք չբերելով, չունենալով, հներին չկորցնենք և չհայտնվենք մի իրավիճակում, երբ պարզվի, որ ընդհանրապես մենակ ենք»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցածից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունից։ «Բոլուի լեռնադահուկային...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։ Խորհրդի անդամի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք ավագանու նիստում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}