Բելառուսում ավելի քան 30 քրգործ են հարուցել գների անհիմն թանկացման փաստերով
Բելառուսում 30-ից ավելի գործ է հարուցվել թանկացումների անհիմն բարձրացման փաստերով, ավելի քան 20 պաշտոնյա ձերբակալվել է։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Բելառուսի պետական հեռուստաալիքը։
«Մինչ օրս 34 քրեական գործ է հարուցվել չհիմնավորված թանկացումների փաստերով, 20-ից ավելի պաշտոնատար անձինք բերման են ենթարկվել»,- ասել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ Պետական վերահսկողական կոմիտեի և գլխավոր դատախազության կողմից ստուգումներ են իրականացվում ոչ միայն խոշոր ցանցերում և խանութներում, այլև ուսումնասիրվում է արտադրված ապրանքների վաճառքի գինը, ուշադրություն է դարձվում դրանց ինքնարժեքին, կրթության և առողջապահության ոլորտների հաստատություններին մատակարարվող ապրանքների արժեքը:
Բացի այդ, ուսումնասիրվում է առցանց խանութների աշխատանքը։
Նշվում է, որ խախտումներ են հայտնաբերվել նաև մասնավոր դեղատների ցանցերից մեկում։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդակցություն է անցկացրել կառավարության հետ՝ կապված հանրապետությունում գնային իրավիճակի հետ, որտեղ քննադատել է ապրանքների գների աճը, գնաճի ներկա մակարդակը և կարգադրել հոկտեմբերի 6-ից արգելել երկրում թանկացումները։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները