Բելգորոդի զորավարժարանում 11 մոբիլիզացվածի գնդակահարածները Տաջիկստանի քաղաքացիներ են
Բելգորոդի շրջանի զորավարժարանում կրակոցներ են արձակել Տաջիկստանի երկու քաղաքացի՝ 23-ամյա Ռախմոնով Մեխրոբը և 24-ամյա Էսխոն Ամինզոդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին գրում է Baza Telegram ալիքը։
Telegram ալիքի տվյալներով՝ հարձակվողները մոբիլիզացվել են որպես կամավորներ և հոկտեմբերի 11-ին ժամանել են ուսումնական հրապարակ, որտեղ չորս օր անց ավտոմատներից կրակ են բացել հրաձգության մյուս մասնակիցների վրա և ոչնչացվել պատասխան կրակով։ Հրազենային վնասվածքների հետևանքով 11 մարդ մահացել է, ևս 15-ը վիրավորվել։
Դեպքի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Նախարարությունից հայտնում են, որ զինվորական քննիչները զբաղված են արտակարգ դեպքի հանգամանքների ուսումնասիրությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին