
Գազ չի լինելու Երևանի և մարզերի մի շարք հատվածքներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի «Է» թաղամասի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև՝
ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն`Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն`Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն` Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Արարատի մարզի Սիսավան գյուղի գազասպառողների գազամատակարարումը: