Էրիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում
Փաստաբանների պալատի մամուլի ծառայություն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալությանը։
«Փաստաբանների պալատը տեղեկացվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին, որի կապակցությամբ Պալատի նախագահը այցելել է փաստաբանին: Էրիկ Ալեքսանյանի հետ քննարկվել է պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր, վերջինս հայտնել է, որ այն կիրականացվի իր կողմից ընտրված փաստաբանների միջոցով:
Նկատի ունենալով, որ առաջադրված մեղադրանքն առնչվում է Էրիկ Ալեքսանյանի մասնագիտական գործունեությանը՝ քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Գործ ունենք բամբասանքների հիման վրա նախձեռնված քրեական վարույթի հետ․ Կոչուբաևը՝ Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին
- Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, այս ամենն իշխանության պատասխանն է նրան. Փաստաբան
- Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան