Կիևը կրկին հարձակման է ենթարկվում
Ռուսական անօդաչու թռչող սարքերը երկուշաբթի վաղ առավոտյան կրկին հարձակում են գործել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա։ Այս մասին գրում է միջազգային մամուլը՝ հիշեցնելով, որ սա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հարձակումն է։
Ուկրաինայի իշխանությունը կատարվողը որակել է որպես Ռուսաստանի կողմից հուսահատ գործողություն։
«Ռուսաստանը մտածում է, որ դա կօգնի իրեն, բայց դա ցույց է տալիս իրենց հուսահատությունը»,-ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Յերմակը՝ ավելացն ելով, որ Ուկրաինան հնարավորինս շուտ հակաօդային պաշտպանության կարիք ունի, ավելի շատ զենքերի՝ երկինքը պաշտպանելու և թշնամուն ոչնչացնելու համար։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ դրոնների հարվածների հետևանքով վնասվել են շենքեր, հրդեհ է բռնկվել, նա բնակիչներին կոչ է արել ապաստարաններում պատստպարվել։
Ռուսական ԶԼՄ-ները ևս հրապարակել են Կիևի քաղաքապետի հայտարարությունը, հրապարակել կադրեր հրդեհից։
«Ռիա Նովոստի»-ն գրում է, որ Ուկրաինայի ողջ տարածքում տագնապ է հայտարարված։
Ռուսական կողմն էլ Ուկրաինային մեղադրում է Դոնեցկի ուղղությամբ կրակել համար, նշվում է, որ վերջին օրվա ընթացքում ուկրաինական զորքերը 43 անգամ գնդակոծել են Դոնեցկի տարածքը՝ արձակելով ընդհանուր առմամբ 171 միավոր տարբեր զինամթերք։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, կրակի հետևանքոն զոհվել է երեք խաղաղ բնակիչ, ևս յոթը վնասվածքներ են ստացել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին