Հայաստանում կգործարկվի իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագիծ
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գիծ հիմնելու մասին՝ նպատակ ունենալով մեքենաներն արտահանել ԵԱՏՄ երկրներ։ Այս մասին տեղեկացնում է ParsToday-ը։
Ալիռեզա Փեյման Փաքն ասել է, որ իրանցի ավտոարտադրողը և Հայաստանից ներդրողը հայտարարել են Հայաստանում մեքենաներ արտադրելու իրենց պատրաստակամության մասին, և ՀՀ էկոնոմիկայի և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությունները հետամուտ են այդ հարցին:
Փեյման Փաքը հայտարարել է, որ Հայաստանի հետ ավտոմոբիլային համագործակցության ոլորտում փոխանակում տեղի չի ունենում և հայ գործարարներն Իրանից գնված մեքենաները վաճառում են ներքին շուկայում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ենթահող կա՞ Հայաստանի հետ ապրանքափոխանակում իրականացնելու համար, Փեյման Փաքն ասել է. «Այս պահին փոխանակվում են գազը և էլեկտրաէներգիան և Հայաստանը քայլեր է ձեռնարկում այլ ապրանքների փոխանկման հնարավորւթյուն ապահովելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան