Կառավարությունն ասում է՝ «Աղքատ ես, քանի որ անխելք ես». Սուրեն Պարսյան
Աղքատության հաղթահարման համաշխարհային օրվա շրջանակներում Panorama.am-ը զուցեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:
«Հայաստանում հազարավոր մարդիկ շարունակում են մնալ աղքատության մեջ, թերսնված վիճակում, պատահական չէ, որ համաշխարհային բանկի 2020 թ. զեկույցի համաձայն Հայաստանում աղքատների թիվն աճել է հասնելով 27 %-ի: Աղքատությունն ունի ստորին և վերին շեմ և վերջինիս համաձայն Հայաստանում աղքատության տոկոսը 47-48 է»,-ասաց Պարսյանը::
Տնտեսագետի խոսքով՝ ստացվում է, որ Հայաստանում ամեն երկրորդ մարդն ունի աղքատության խնդիր և այն ավելի է սրվել 2021-22թթ.-ի ընթացքում:
«Հայտնի խոսք է, որ աղքատությունը ծնում է աղքատություն: Աղքատ ընտանիքի զավակները, մեծ հավանականությամբ, ապագայում լինելու են աղքատ, քանի որ չեն ստանում բավարար սնունդ, որակյալ կրթություն, առողջապահական ծառայություններ և ակնհայտ է, որ այս ամենն ազդելու է նրանց ապագա բարեկեցության վրա: Պատահական չէ, որ Համաշխարհային բանկի գնահատականներով Հայաստանի աղքատների մեջ մեծ կշիռ ունեն նաև դպրոցահասակ երեխաները, որոնք չեն ստանում որակյալ սնունդ, կրթություն: Նրանց թիվը տատանվում է 3-ից 7-%-ի սահմաններում՝ կապված նրանից, թե ինչ տարիքային խմբում են գտնվում:
Աղքատների թիվը, ցավով պետք է արձանագրեմ, վերջին տարիներին էլ ավելի է մեծացել, քանի որ 2021-22 թթ. ընթացքում մենք ունենք աննախադեպ բարձր գնաճ: Միայն 2022 թ գնաճը կազմում է 8.6%, այն դեպքում, երբ մարդկանց եկամուտները թոշակները և նպաստները համաչափ չեն աճել: Ունենք իրավիճակ, որ մարդկանց ծախսերն ավելացել են՝ հատկապես սննդամթերքի դեպքում, երբ միայն այս տարի այն թանկացել է 12-14 %-ի շրջանակներում, իսկ մարդկանց եկամուտներն, հաստատապես կարելի է ասել, որ 12-14 %-ով չի ավելացել, հատկապես՝ նպաստառու ընտանիքներում:
Աղքատների թին ավելացել է պետական սոցիալական քաղաքականության ձախողման արդյունքում: Այս տարի մենք ունենք 13.9 % տնտեսական աճ, բայց ակնհայտ է, որ այդ աճից չի օտվել մեր հասարակության մեծ մասը: Նման իրավիճակ է նաև ամբողջ աշխարհում, բայց տարբեր երկրներ մոդելներ են մշակել՝ նվազեցնելով իրենց աղքատների թիվը: Հաճախ տեսնում ենք իրավիճակ, երբ մեր գնաճը համեմատում են այս կամ այն երկրի գնաճի հետ՝ փորձելով ցույց տալ, թե իբր մեր մոտ ավելի լավ է քան այլ երկրներում, սակայն այդ ցուցանիշը համեմատելու հետ մեկտեղ, մենք պետք է համեմատենք նաև աղքատության թիվը: Օրինակ՝ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանն ամենաբարձր աղքատության մակարդակն ունի, ինչը մտահոգիչ իավիճակ է: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը, լինելով մի ինտեգրման միավորի մեջ, գտնվում է շատ վատ և թույլ վիճակում՝ տնտեսական աճից և զարգացումից հասարակության մեծ մասը չի օգտվել:
Այս ամենի դեմն առնելու համար մենք պետք է փոխենք մեր սոցիալական քաղաքականությունը՝ այն դարձնելով մարդակենտրոն և այստեղ շատ կարևոր է, որ հարկային համակարգի բարեփոխումն իրականացնել արդյունավետ և շատ արդար ձևով: Սոցիալական արդարությունն ինքը բարոյական կատեգորիա չէ, այն ունի սոցիալական տրամաբանություն, հաշվարկներ և տնտեսական հիմնավորումներ: Եկամտահարկի համահարթեցման այս քաղաքականությունը խաթարում է այս ամբողջ տրամաբանությունը: Պետք է անցնել պրոգրեսիվ եկամտային հարկին, շահութահարկին: Սա Հայաստանի տնտեսության մեջ սոցիալական արդարության ներդրման կարևոր գործոն պետք է դառնա: Վերջապես պետությունը պետք է նվազագույն սպառողական շեմն ազատի հարկերից: Այսինքը՝ այն մարդը, որը չի կարողանում իր նվազագույն կարիքները հոգալ, այդ մարդուց չպետք է պետությունը հարկ վերցնի:
Հարկային քաղաքականությունը պետք է միտված լինի մարդուն, ոչ թե մարդուց վերցվի այդ ամենը՝ իր նվազագույն կենսագործունեությունն նույնիսկ չապահովելու պայմաններում: Մենք ունենք մեր ներքին խնդիրները, որոնք էլ ավելի են խորացնում աղքատությունը: Ցավով պետք է արձանագրեմ, որ աղքատությունն վերջին տարիներին էլ ավելի է խորանալու, քանի որ որևէ հետևություն չի արվում և ամեն ինչ բարդվում է մարդկանց խելքի վրա: «Աղքատ ես, քանի որ անխելք ես», այս տրամաբանությամբ է փորձում կառավարությունը իր քայլերն արդարացնել:
Այն դեպքում, երբ աղքատությունն բազմաչափ է: Նրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ կրթական, սոցիալական, առողջապահական: Ընտանիքներ կան, որ ունեն բավարար եկամուտներ, բայց չունեն բավարար գիտելիքներ այդ գումարներն արդյունավետ ծախսելու համար: Ընտանիքներ կան, որ ունեն մեծ եկամուտներ, բայց այդ գոմարները ծախսում են առողջական խնդիրենրը լուծելու համար, քանի որ հիվանդ է այդ ընտանիքի անդամը, լուրջ առողջական խնդիրներ ունի: Այսինքը՝ մեքն պետք է տարանջատենք այդ ամենը և չպետք է ընկնենք ծայրահեղության մեջ՝ ամեն ինչ բարդելով մի գործոնի՝«Աղքատ ես քանի որ անխելք ես»-ի վրա: Այս տրամաբանութամբ մենք չենք կարող արմատախիլ անել աղքատության քաղցկեղը, որն արեն 30 տարի մեր հասարակության մեջ մեծ ազդեցություն է թողնում:
Աղքատ ընտանիքները նաև սովորել են նպաստներին, օգնություններին, որը դեգրադացնում է մեր հասարակությունը: Պետք է նպաստից անցել աշխատանքի: Այս մարդկանց պետք է աշխատանք տալ: Նպաստները շատ հաճախ չեն օգնում, ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում: Մենք մեծ անելիքներ ունենք և Աղքատության հաղթահարման օրվան ընդառաջ պետք է վերանայենք մեր քաղաքականությունը:
Ցավոք, հասարակության մեջ, պետական և մասնագիտական մակարդակներում քննարկումենր չկան այս ուղղությամբ, թե ինչպես գտնել աղքատության հաղթահարման բանալին: Մեզ մոտ այլ օրակարգեր են, այլ քննարկումներ և շատ սպեկուլյատիվ գործընթացներ են տեղի ունենում: Շատ հաճախ թոշակների կամ նպաստների բարձրացումն տեղի են ունենում զուտ քաղաքական տրամաբանությունից ելնելով, առանց հաշվարկի և հիմնավորման: Մենք այսպիսի քննարկումների կարիք ունենք: Անկախ նրանից, թե այն կնախաձեռնի ընդդիմությունը, թե իշախանությունը՝ մեր սոցիալական քաղաքականությունը պետք է վերանայենք ամբողջությմաբ»,-հայտարարեց Սուրեն Պարսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հոկտեմբերի 17-ը աղքատության վերացման միջազգային օրն է
- Սուրեն Պարսյան. Կուտակային ֆոնդերի նվազումը հիմնականում պայմանավորված է դրամի արժևորմամբ
- Պարսյան. Միայն սննդամթերքը թանկացել է 17.1 տոկոս
- Պարսյան. Առաջարկում եմ հայ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել է նախարարությունների առջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան