Աղետը կարող է գալ շաբաթների ընթացքում. Վահե Հովհաննիսյան
«Մենք Արևմուտք-ՌԴ-Իրան բախման էպիկենտրոնում չենք, բայց շատ մոտ ենք։ Իրոք, շատ մոտ ենք և ժամանակը շատ արագ է գալիս դրան։ Խոսքը չի վերաբերում տարիներին, խոսքն առաջիկա շաբաթների մասին է»,- «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» թեմայով պանելային քննարկմանն ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Հայաստանը այս վիճակից գրագետ դուրս գալու խնդիր ունի, հակառակ դեպքում հայտնվելու է նոր, ավելի վտանգավոր՝ օդում կախված վիճակում, որտեղ Արևմուտքը, ՌԴ-ն, Իրանը համարելու են ոչ վստահելի գործընկեր, բոլորը ձեռք են քաշելու, այն ժամանակ հայտվելու է թուրք-ադրբեջանական բավական գիշատիչ համակարգի առաջ։ Նա խոսքով, այդ գրագետ քայլերը սովորաբար մշակվում են կաբինետներում, փակ, վստահ չէ, որ դա Հայաստանում արվում է։
«Հայաստանի այսօրվա իշխանությունը կառուցված է մեկ հոգուց։ Պետական ինստիտուտները կազմալուծված վիճակում են։ Չկա ԱԺ, չկա անվտանգության խորհուրդ, նախագահ։ Ի՞նչ կա։ Մեկ հոգի, որը ամենամոտ թիմակիցների հետ չի կիսվում բանակցային գործընթացի նրբություններից, ինչ է խոսել, ինչ են իրեն ասել։
Դա շատ վտանգավոր է, Հայաստանի իշխանությունը մեկ հոգի է, լուծում է երկու հայկական պետությունների, մեր բոլորի ընտանիքների, երեխաների, գալիք սերունդների ճակատագիրը։ Դա աննորմալություն է։
Աղետը կարող է գալ շաբաթների ընթացքում»,- ասաց Վահե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ պետությունները սովորաբար աղետներից խուսափում են պետական մտածողությամբ, որի սուր դեֆիցիտ է մեզ մոտ այս պահին։
Նա նշեց, որ ցանկացած վերլուծություն անելիս պետք է միշտ հիշել՝ իրական հողի վրա ադրբեջանա-թուրքական ագրեսիային զսպող գործոն է ՌԴ-ն իր զորքով Արցախում, Հայաստանում և Իրանը, որը բաց տեքստով խոսում է սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, մնացածը խաղաղ ժամանակների փիլիսոփայություն է։
Հարակից հրապարակումներ`
- Միակ բանը, որ այսօրվա ստեղծված իրավիճակում անհանգստացնում է՝ արդյունքում ընդհանրապես չմնանք մենակ. Գևորգյան
- Վահե Հովհաննիսյան. Ուժեղացած ընդդիմությունը՝ որպես հակակշիռ անվստահելի իշխանությանը
- Վահե Հովհաննիսյան. Մեր ընտրությունը. քվեաթերթիկ, որը մեզ տվել է Ալիևը
- Փաշինյանի երեկվա ելույթից հետո երկու ժամ անց պետք է լիներ հակառակ բևեռի ընդլայնված հավաք. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Ինչպես կանգնեցնել դեպի անդունդ սլացող գնացքը
- Վահե Հովհաննիսյան. Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը
- Վահե Հովհաննիսյան. Նոր աշխարհի «թույլտվությունները» և մեր անելիքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան