Մինչ Փաշինյանը թվիթերում սպասում է Ադրբեջանի արձագանքին, նրան արձագանքում են ադրբեջանցիները
Թվիթերի իր միկրոբլոգում Նիկոլ Փաշինյանը գրել է.
«Հայաստանի կառավարության՝ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառվում է։
Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։
Այս հարթակում Փաշինյանին առավել ալտիվ արձագանքել են ադրբեջանցի ու թուրք օգտատերերը։
«Կապան, Վարդենիս և Իջևան։ Սրա՞նք են երեք անցակետերի տեղակայումները»,-գրել է ադրբեջանցի մի օգտատեր։
«Անխոչընդոտ շարժում։ Սա նշանակում է չկա մաքսակետ, չկա անցակետ։ Այսպիսով, դուք կամ կտրամադրեք այն, կամ կտրամադրեք այն»,-գրել է մեկ ուրիշը։
«Որպես ադրբեջանցի՝ ես աջակցում եմ այս քայլին։ Երկու ժողովուրդներն էլ հոգնել են պատերազմից, մենք խաղաղության կարիք ունենք»,-գրել է մեկ ուրիշ օգտատեր։
Մի եվրոպացի օգտատեր էլ Նիկոլ Փաշինյանի գրառման ներքո նրանից խնդրել է հայ ժողովրդին պաշտպանի իր հարևաններից։
A draft decision of @armgov on opening of 3 checkpoints on the #Armenian-#Azerbaijani border to provide connection between eastern #Azerbaijan & #Nakhchivan is being formally circulated for several months. Government of #Armenia is waiting for positive reaction from Azerbaijan.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 17, 2022
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան