Հոկտեմբերի 17-ը աղքատության վերացման միջազգային օրն է
Ամեն տարի հոկտեմբերի 17-ին աշխարհը նշում է Աղքատության վերացման միջազգային օրը։
Այս իրադարձության պատմությունը սկսվեց 1987 թվականի հոկտեմբերի 17-ին, երբ ավելի քան հարյուր հազար մարդ հավաքվեց Փարիզի Տրոկադերո հրապարակում (Ֆրանսիա), որտեղ 1948 թվականին ստորագրվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Մասնակիցները հայտարարեցին, որ աղքատությունը մարդու իրավունքների խախտում է և վերահաստատեցին այդ իրավունքներին հասնելու համար միասին աշխատելու անհրաժեշտությունը։ Նրանց հայտարարությունները փորագրված էին այդ օրը բացված հուշաքարի վրա:
Քարի կրկնօրինակները տարածվել են ամբողջ աշխարհում և ծառայում են որպես հավաքատեղի նրանց համար, ովքեր նշում են այս օրը: Այդպիսի քարերից մեկը գտնվում է Նյու Յորքում (ԱՄՆ)՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի այգում, և դրա շուրջը տեղի է ունենում հանդիսավոր արարողություն, որը ամեն տարի կազմակերպում է կազմակերպության քարտուղարությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1992 թվականի դեկտեմբերի 22-ի բանաձևը հոկտեմբերի 17-ը հռչակեց Աղքատության վերացման միջազգային օր և բոլոր պետություններին հորդորեց այս օրը նվիրել աղքատության և աղքատության վերացմանը նվիրված միջոցառումների անցկացմանը: Այն նշվում է 1993 թվականից։
2015 թվականին ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներն ընդունել են մինչև 2030 թվականը Կայուն զարգացման 17 նպատակներ, որտեղ 1-ին նպատակը աղքատության բոլոր ձևերի համատարած վերացումն է:
Հայաստանի Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին՝ 2020 թվականի ցուցանիշով Հայաստանում աղքատ է բնակչության 27%-ը: Համաշխարհային բանլը 2022 թ.-ին Հայաստանի վերաբերյալ հրապարակել է 42% աղքատության մակարդակ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում աղքատության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է
- Աղքատություն, արտագաղթ Թուրքիայի արևելյան շրջաններում
- ՀԲ. Հայաստանում տնտեսական ցածր աճը կդանդաղեցնի աղքատության կրճատումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին