«Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մերժել էր 15 տարեկան տղային վթարի ենթարկած վարորդին կալանավորելու ՔԿ-ի միջնորդությունը»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան գրում է.
«3 օր առաջ, գիշերը ժամը 2-ին մեր փողոցի վերևի խաչմերուկում ազգությամբ լեհ 20 տարեկան մեկը մեքենայով հարվածել էր լուսացույցի տակ մոպեդով կանգնած 15-ամյա առաքիչին։ Էրեխուն մոտ 15 մետր թռցրել էր, շպրտել խաչմերուկի մյուս ծերը։ Մոպեդը 20-25 մետր էր շպրտել, իսկ հարվածող մեքենան 800 մետր անցել, նոր կանգնել էր։ Վարորդը կամ լակած ա եղել, կամ ուռած, որ էտ նեղ փողոցով էտքան արագ ա եկել, հետն էլ 800 մետրից նոր հասկացել ա, ինչ ա արել։
Գիշերով աշխատանքի հելած 15 տարեկան էրեխեն տեղում մահացել էր...
Երեկ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մերժել էր վարորդին կալանավորելու ՔԿ-ի միջնորդությունն ու դատարանի դահլիճից նրան ազատ էր արձակել...
Էս նաև էն նույն դատավորն ա, ով անփոփոխ էր թողել ռեժիսոր Արմեն Գրիգորյանի խափանման միջոցը, ով, ինչպես հիշում եք, երկարատև կալանքի պատճառով դատական նիստերի դահլիճում մահացել էր։
Էսօր առավոտ տեսնեմ ԱԱԾ-ն խայտառակ ձևով էդ դատավորին ձերբակալել ա՝ լրիվ ուրիշ քրեական գործի շրջանակներում կաշառք վերցնելու մեղադրանքով։
Անմեղության կանխավարկած, բան հաշվի առնելով ամեն դեպքում պետք է նկատեմ, որ տիեզերական արդարությունն էս տեսքն ունի։ Որ իրա էրեխեն լիներ էտ առաքիչ էրեխու փոխարեն, երևի ավելի արդար կդատեր...
Ի դեպ, այդ «անկաշառը» դատավոր է նշանակվել «անկաշառ» նիկոլի օրոք՝ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին։ Հազիվ էլի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին